Ազատություն / Freedom

Առլեն Շահվերդյան

Ազատությունը ամենակարևոր բաներից մեկն է բոլոր արարածների համար, ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների: Մենք` մարդիկ մշտապես փորձում ենք ապրել ազատ և ապահովել մեր ազատությունը: Երբեք չենք մոռանում մեր իրավունքների մասին: Սակայն, դժբախտաբար, հաճախ մոռանում ենք կենդանիների իրավունքների, ինչպես նաև նրանց` ազատության ու խաղաղության մեջ ապրելու անհրաժեշտության մասին: Մենք նվազեցնում ենք կենդանիների կենսատարածքները և սահմանափակում նրանց ազատությունը: Ժամանակն է կանգ առնելու և հասկանալու, որ նրանք ունեն այս մոլորակի վրա ապրելու հավասար իրավունք, ապրելու իրենց հայրենի տարերքում` վայրի բնության գրկում:
Սիրելի ընթերցողներ, ես ընտրել եմ վայրի բնության գրկում կենդանիների որոշ հրաշալի նկարներ, հատկապես` թռչունների, ծովային կաթնասունների, ձկների, ծովախեցգետինների, ձիերի, խոշոր կատուների և այլն: Զգացեք նրանց ազատությունը, նրանց կենսախնդությունը, զգացեք ծովի մեղմ զեփյուռը, տեսեք անսահման օվկիանոսը և ընդարձակ սավաննան, հպվեք կապույտ երկնքին, զգացեք Ձեզ այս հրաշագեղ արարածների կողքին, զգացեք իրական ազատության շունչը:
Ես ավարտել եմ գունեղ լուսանկարների այս ներշնչող շարքը ծովում կնոջ լուսանկարով` խորհրդանշելու համար, որ մենք Բնության մի մասն ենք և…

View original post 250 more words

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s